00:00:00

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինային

17:02, 13 հոկտեմբեր 2018

Հոկտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի անդամ Յարոմիր Շտետինային: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Արցախ-ԵՄ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Մասիս Մայիլյանն ընդգծել է Արցախի և Եվրամիության միջև ուղիղ կապերի հաստատման անհրաժեշտությունը՝ որպես փոխգործակցության հնարավոր ուղղություններ նշելով ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը, կրթության, գիտության և առողջապահության ոլորտները։ Այս համատեքստում ԱԳՆ ղեկավարը նշել է, որ անթույլատրելի է Արցախի մեկուսացումը միջազգային և տարածաշրջանային գործընթացներից՝ համոզմունք հայտնելով, որ Արցախ-ԵՄ հարաբերությունների զարգացումը կնպաստի Հարավային Կովկասում կայունության ապահովմանն ու տևական խաղաղության հաստատմանը։ Կողմերը նաև կարևորել են խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում համագործակցությանն ուղղված ջանքերի ակտիվացումը։ Մտքեր են փոխանակվել Եվրոպական խորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի գործունեությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ։ Մասիս Մայիլյանը հաջողություն է մաղթել Յարոմիր Շտետինային 2019 թ. մայիսին կայանալիք Եվրոպական խորհրդարանի ընտրություններում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր