00:00:00

Համաներումը կտարածվի՞ ցմահ ազատազրկվածների վրա. նախարարը նշեց, որ ամենածավալուն համաներումն է լինելու

16:54, 13 հոկտեմբեր 2018 Իրավական

Ես հույս ունեմ, որ անպայման հաջողելու է: Այս մասինա այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Երեւանի քաղաքապետարանում, քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնակալման արարողությունից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց արդարադատության նախարար, Երեւանի քաղաքապետի նախկին թեկնածու Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով Հայկ Մարությանին: «Երեւանի քաղաքապետը, քաղաքացիները, ողջ Հայաստանը հաջողելու են մեր ծրագրերում: Մեր առջեւ դնելու են խնդիրներ եւ լուծելու են դրանք»,-ասաց նա: Դիտարկմանը, որ առաջիկայում համաներում է լինելու, արդյոք այն կտարածվի նաեւ ցմահ ազատազրկվածների միջեւ՝ հաշվի առնելով, որ նախորդ բոլոր համաներումները նրանց վրա չեն տարածվել, Արտակ Զեյնալյանը պատասխանեց. «Նախագիծը հոկտեմբերի 23-ին կներկայացվի Ազգային ժողովում: Մինչ այդ քննարկումը փակ է: Հենց բացվեց, բոլորս կիմանանք: Ամենածավալուն համաներումն է Հայաստանի եւ Երեւանի հիմնադրման պատմությունից ի վեր»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր