00:00:00

Հովիկ Աբրահամյանին պատկանող տարածքում հայտնաբերված զենքերը Մարտի 1-ի հետ կապ չունեն․ ՀՔԾ պետ

16:24, 13 հոկտեմբեր 2018 Իրավական

Ազգային ժողովի նախկին նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին առնչվող տարածքում վերջերս հայտնաբերված զենք-զինամթերքը որևէ կապ չունի Մարտի 1-ի դեպքերի հետ: Այս մասին, այսօր լրագրողների հետ  զրույցում հայտարարեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը։ Պատասխանելով լրագրողների հարցերին՝ ՀՔԾ պետն ասաց, որ փորձաքննությունն այդ մասով ավարտվել է և հայտնի է դարձել, որ «համընկնումներ չկան»։ «Փորձաքննությունն ավարտվել է, և Մարտի 1-ի դեպքերի հետ համընկնումներ չկան», - նշեց Խաչատրյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր