00:00:00

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը դարձել է Ուկրաինայի միջազգային մրցաշարի հաղթող

03:50, 13 հոկտեմբեր 2018 Սպորտ

Ուկրաինայում կայացել է «Պոդիլլի գավաթի խաղարկությունը», որի ընթացքում օդամղիչ ատրճանակ ձևի մարզուհի Էլմիրա Կարապետյանը, խոցելով 570 միավոր, առաջին հորիզոնականով անցել է եզրափակիչ փուլ: Եզրափակչում հայ մարզուհին, չզիջելով դիրքերը, 237.4 միավորով նվաճել է ոսկե մեդալը: Այս մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը: Հիշեցնենք՝ վերջերս Եգիպտոսի Կահիրե քաղաքում կայացած Շեյխա Ֆատիմայի անվան ամենամյա բաց առաջնությունում Էլմիրա Կարապետյանը օդամղիչ ատրճանակ 10մ մրցափուլի եզրափակչում բարելավելով դիրքերը` խոցել էր 237.2 միավոր և գրավել երկրորդհորիզոնականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր