00:00:00

Հայաստանը պետք է աշխատի Աֆրիկայում ներկայությունն ապահովելու համար. Նիկոլ Փաշինյան

02:28, 13 հոկտեմբեր 2018

Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի արդյունքում ֆրանկոֆոն երկրների հետ Հայաստանի արտաքին կապերն ու հարաբերությունները էականորեն ընդլայնվեցին և բարելավվեցին: Այս մասին Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ի հետ զրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ընդգծել է, որ աֆրիկյան երկրների հետ հարաբերությունների զարգացմանն ուղղված հաջորդ քայլը լինելու է Աֆրիկայում Հայաստանի ներկայությունն ապահովելը՝ նկատելով, որ Հայաստանն աֆրիկյան երկրներում դեսպանատուն չունի (բացի Եգիպտոսից - խմբ): «Մենք հիմա պետք է աշխատենք Աֆրիկայում մեր ներկայությունն ապահովելու համար»,- ասել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր