00:00:00

Թուրքիայում դատարանն ազատ է արձակել ամերիկացի հոգևոր հովիվ Բրանսոնին

23:52, 12 հոկտեմբեր 2018 Իրավական

Իզմիրի դատարանը ազատ է արձակել երեք տարվա ազատազրկման դատապարտված ամերիկացի հոգևոր հովիվ Էնդրյու Բրանսոնին՝ հաշվի առնելով գործի քննարկման ժամանակահատվածը: Ինչպես հաղորդում է  ՏԱՍՍ-ը, այս մասին հաղորդում է Haberturk-ը: Դատարանը նաեւ կասեցրել է Բրանսոնին երկրից հեռանալու արգելքը: Հոգևորականի պաշտպան Ջեմ Հալավուրտի խոսքով՝Բրանսոնը հնարավոր է մեկնի ԱՄՆ: Ավելի վաղ դատական նիստի ժամանակ դատարանը ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու համար հոգևոր հովվին դատապարտել էր  5-10  տարով: Բրանսոնն իրեն անմեղ է համարում: Նա հայտարարել է, որ սիրում է Թուրքիան, եւ իր շահերը պաշտպանելու իրավունք է տալիս իրավաբանին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր