00:00:00

Սասուն Միքայելյանի որդու մրցակից ԲՀԿ-ական նախկին պատգամավորն ինքնաբացարկ է հայտնել

20:43, 12 հոկտեմբեր 2018

2018 թվականի հոկտեմբերի 21-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի 49 համայնքում, որոնցից 24-ում ընտրությունները հերթական են, իսկ 25-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 42-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում՝ միայն ավագանու անդամի, 1 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: Հոկտեմբերի 11-ին լրացել է ՏԻՄ ընտրություններում համայնքի ղեկավարի և ավագանու անդամի գրանցված թեկնածուների կողմից ինքնաբացարկի դիմումներ ներկայացնելու ժամկետը: ԿԸՀ կայքից տեղեկանում ենք, որ սահմանված ժամկետում ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված 146 քաղաքացիներից 17-ը ներկայացրել են ինքնաբացարկի դիմում: Մերժվել է համայնքի ղեկավարի մեկ թեկնածուի գրանցում՝ ընտրական գրավը չվճարելու հիմքով: Ինքնաբացարկ է հայտնել Հրազդանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Դավիթ Քոչարյանը: Այդպիսով` Հրազդանի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են ինքնաառաջարդված Լևոն Ստեփանյանը և Սևակ Միքայելյանը: Նշենք, որ Սևակ Միքայելյանը ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանի որդին է: ՔՊ-ն հայտարարել էր, որ չի սատարելու Սևակ Միքայելյանին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր