00:00:00

Վիետնամի փոխվարչապետը Արմեն Սարգսյանին հրավիրել է պաշտոնական այց կատարել Վիետնամ

19:11, 12 հոկտեմբեր 2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Վիետնամի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ֆան Բին Մինի հետ: ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ նախագահը ողջունել է Վիետնամի պատվիրակության այցը Հայաստան եւ մասնակցությունը Ֆրանկոֆոնիայի երեւանյան գագաթնաժողովին: Նախագահ Սարգսյանը ու Վիետնամի փոխվարչապետն անդրադարձել են երկկողմ կապերի խորացման հարցերին՝ մասնավորապես կարեւորելով տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, թեթեւ արդյունաբերության բնագավառներում, ինչպես նաեւ գիտական եւ կրթական ոլորտներում առկա մեծ ներուժի օգտագործումը: Վիետնամի փոխվարչապետն իր երկրի ղեկավարության անունից նախագահ Սարգսյանին հրավիրել է պաշտոնական այց կատարել Վիետնամ:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31