00:00:00

Ազնավուրը՝ 104 տարեկան․ Ով է՞ր մեղավոր նման լուրջ բացթողման համար

17:50, 12 հոկտեմբեր 2018

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գագաթնաժողովի բացման արարողությանը Շառլ Ազնավուրի ծննդյան թիվը սխալ ներկայացնելու մեջ մեղավոր է Agence Publics ընկերությունը: Այս մասին Armday.am-ին հայտնեց գագաթնաժողովի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։  «Ըստ կազմակերպության ներկայացրած տվյալներոի՝ տեխնիկական վրիպակ է եղել, և համակարգչի վրա 2-ի փոխարեն սեղմվել է 1»․-ասաց Բալայանը։

Խոսնակը նշեց նաև, որ որևէ մեկին պատասխանատվության ենթարկելու հարցը դեռ չի քննարկվել։

Մեր այն հարցին, թե հնարավոր է՞ նման վրիպակներ նորից լինեն, Տիգրան Բալայանն ասաց․-«Կարծում եմ, որ ոչ, քանի որ մեր կողմից ձեռնարկվել են այնպիսի քայլեր, որպեսզի նման բաները բացառվեն»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր