00:00:00

«Վիշտս ծանր է». Պավլիկ Մանուկյանը գրառում է կատարել

15:05, 12 հոկտեմբեր 2018

«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում. «Սիրելի հայ ժողովուրդ, վիշտս ծանր է, մեր ժողովրդական հերոսի կորուստը անդառնալի: Սրտաճմլիկ և հուզիչ բառեր չեմ ասի: Այս օրերին հարգանքի տուրքեր, սգո թափորներ` բազմամարդ, տասնյակ հազարներով, ճոխ թաղում` «մեռելն երկու տեղ կդնինք»: Ժողովուրդ, ի՞նչ կլիներ, որ մի օր այդ թափորի կեսը մեր դատարանի կողմը գար, որտեղ Արոն կուրծքն ու սիրտն էր պատռում անարդարության դեմ պայքարում: Գուցե այօր ընկերս ողջ լիներ: Գուցե և ընկերոջս սրտի վերքը այսքան խորը չլիներ: Գուցե և արդարության այսչափ մարտիկը այդչափ անարդարությանը զոհ չգնար: Գուցե և այսօր արդար «թադարան ըլլար», թե՞ ճիշտը սա է: Պիղծ, ազգադավ, մարդակեր ու աստվածակերներին փառք ու պատիվ, շվայտ ու ցոփ կյանք երկրային, իսկ մեզ միայն թագավորությունը երկնային: Հ.Գ Խոսք ի խորոց սրտի Հրաման սատանայի սուրհանդակներին. Ղ-ի տղերք սաբոտաժ չհամարեք»: Հիշեցնենք, որ օրեր առաջ Պավել Մանուկյանը դատարանի որոշմամբ ազատվեց կալանքից: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց 1 միլիոն գրավը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր