03:21:04

Հայաստանի և Գվինեայի արտգործնախարարները հանդիպել են

03:21, 12 հոկտեմբեր 2018

Հոկտեմբերի 11-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի աշխատանքների մասնակցող Գվինեայի Հանրապետության արգործնախարար Մամադի Տուրեի հետ: Նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Աֆրիկյան մայրցամաքի պետությունների հետ բազմաբնույթ հարաբերությունների առավել զարգացմանը, և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունն այս առումով հանդիսանում է լավ հարթակ: Ներկայացնելով կազմակերպությունում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները՝ նախարար Մնացականյանն ընդգծեց հայկական կողմի մտադրությունն առավել ակտիվացնելու կազմակերպության տնտեսական բաղադրիչը: Երկկողմ օրակարգի համատեքստում զրուցակիցները վերահաստատեցին տարբեր ոլորտներում համագործակցության խորացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու երկկողմ պատրաստակամությունը՝ որպես հիմնական ուղղություններ առանձնացնելով գյուղատնտեսության և նորարարության ոլորտը: Այդ համատեքստում ԱԳ նախարարները որպես կարևոր քայլ ընդգծեցին երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների անցկացնումը:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31