00:00:00

ՀՀ և Էստոնիայի նախագահները քննարկել են զբոսաշրջության ու ՏՏ ոլորտներում փոխգործակցությունը

01:20, 12 հոկտեմբեր 2018

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 17-րդ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Էստոնիայի Հանրապետության նախագահ Կերստի Կալյուլայդի հետ: Էստոնիան ՖՄԿ-ում ունի դիտորդի կարգավիճակ: Ինչպես տեղեկացնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից, նախագահ Սարգսյանը ողջունել է Էստոնիայի նախագահի մասնակցությունը գագաթնաժողովին: Հանդիպմանը երկու երկրների նախագահներն անդրադարձել են փոխշահավետ համագործակցության ընդլայնման հնարավորություններին: Մասնավորապես կարևորվել է զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցությունը, ինչպես նաև երիտասարդների փոխանակման ծրագրերի ակտիվացումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր