00:00:00

ՀՀ կառավարությունը շահագրգիռ է փոխշահավետ ծրագրերի մշակմամբ. Փաշինյանը՝ Իգոր Դոդոնին

00:38, 12 հոկտեմբեր 2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի լրատվական ծառայությունից։ Մոլդովայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ տեղի ունեցող քննարկումները կլինեն արդյունավետ և կնպաստեն կազմակերպության հետագա զարգացմանն ու անդամ պետությունների միջև փոխգործակցության ամրապնդմանը: Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր, այդ թվում` երկկողմ տնտեսական փոխգործակցության զարգացման հեռանկարները: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Մոլդովայի հետ հարաբերությունների հետագա խորացումն ու ընդլայնումը և հավելել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է փոխշահավետ ծրագրերի մշակմամբ ու իրականացմամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր