00:00:00

ՀՀ և Ֆրանսիայի նախագահներին «Ազնավուր» կենտրոնում դիմավորեց Շառլ Ազնավուրի որդին

21:05, 11 հոկտեմբեր 2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանեցին Երևանի «Ազնավուր» կենտրոն: Նշենք, որ Ֆրանսիայի նախագահը Հայաստանում է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակում։ Ազնավուրի կեցավայրում է նաև ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոյնե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, ով դիմավորում է հյուրերին։ «Ազնավուր» կենտրոն են ժամանել նաև աշխարհի չեմպիոն, հայազգի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը, Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը, ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, գործարար Ռուբեն Վարդանյանը։ Հյուրերը շրջայց կկատարեն «Ազնավուրի» երևանյան կեցավայրում։ Նախատեսված է, որ ՀՀ և Ֆրանսիայի նախագահները պետք է ստորագրեն հուշագիր տեղում Ազնավուրի կենտրոն բացելու համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր