00:00:00

Մոտ օրերս հայտարարություն կանեմ. ՀՀ նախագահը՝ վիճահարույց օրենքը ստորագրելու մասին

20:18, 11 հոկտեմբեր 2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր չցանկացավ պատասխանել հարցին, թե արդյոք կստորագրի «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը։ «Ես մոտ օրերս այդ մասին հայտարարություն կանեմ», - լրագրողների հետ զրույցում ասաց նա։ ՀՀ նախագահը ընդգծեց՝ հարցը, որը վերաբերում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, պետք է կարգավորվի երկխոսության, բանակցությունների ճանապարհով։ «Եվ այդ ամենն օրենքի սահմաններում, ես սկսել եմ իմ հանդիպումները վարչապետի, կուսակցությունների ներկայացուցիչների հետ, որ հասնենք նրան, ինչի մասին խոսում ենք», - ասաց Արմեն Սարգսյանը։ Հիշեցնենք՝ հոկտեմբերի 2-ին  Ազգային ժողովում լարված պայմաններում քվեարկություն տեղի ունեցավ ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարելու հարցով։ Հրավիրած արտահերթ նիստից առաջ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը վերցրել էր պատգամավորների քարտերը, որպեսզի քվեարկություն տեղի չունենա, սակայն որոշվել էր այն անցկացնել ձեռքով։ Արդյունքում նախագիծը ստացավ 67 կողմ ձայն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր