00:00:00

Կարևոր է պահպանել զոհերի հիշատակը նման ողբերգությունները կանխելու համար. Բելգիայի վարչապետն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

18:58, 11 հոկտեմբեր 2018

Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելը  Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:  Նա Բելգիայի առաջին վարչապետն է, ով այցելում է Ծիծեռնակաբերդ: «Արմենպրես»-ի հետ զրույցում վարչապետը նշեց, որ հուշահամալիր այցելությունից հետո զգացողությունները շատ ուժեղ էին: «Զգացողություններն ուժեղ էին։ Կարծում եմ՝ շատ կարեւոր է պահպանել հիշատակը՝ այդ կերպ կանխելով մարդկային այս ողբերգությունը, որ մեծ տառապանքներ է բերել»,- ասաց Միշելը: Բելգիայի վարչապետը Ծիծեռնակաբերդի ծառուղում նաև խորհրդանշական եղևնի տնկեց:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31