00:00:00

Ավելի քան 600 միլիոն երեխա աշխարհում չի կարողանում տարրական կրթություն ստանալ. ՅՈՒՆԵՍԿՕ–ի գլխավոր տնօրեն

18:40, 11 հոկտեմբեր 2018

Ավելի քան 600 միլիոն երեխա աշխարհում չի կարողանում տարրական կրթություն ստանալ։ Այս մասին հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ–ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն Երեւանում անցկացվող ՖՄԿ 17-րդ գագաթնաժողովի ժամանակ։ Նա կրկին շեշտել է կանանց եւ աղջիկների համար կրթության ապահովման անհրաժեշտությունը։ «Այսօր Աղջիկների միջազգային օրն է, եւ սա հատկապես արդիական է»,–հավելել է Ազուլեն։ «Ներկա եւ գալիք սերունդները պետք է հակազդեն այնպիսի սպառնալիքներին, ինչպիսիք են՝ ժողովրդավարական եւ բնապահպանական սպառնալիքները, արմատականությունը։ Իսկ միասին՝ ՄԱԿ–ի, ՖՄԿ–ի, ՅՈՒՆԵՍԿ–ի հետ կարող ենք պատասխանել այդ սպառնալիքներին»,–հավելել է նա։ Ամփոփելով նա նաեւ անդրադարձել է Շառլ Ազնավուրի հիշատակին՝ շեշտելով, որ նա, լինելով Հայաստանի հպարտությունը, խորհրդանշում է այն ամենը, որի կրողը Ֆրակոֆոնիայի երկրներն են։

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31