00:00:00

«Եդինայա Ռոսսիա» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների համագործակցությունն, իսկապես, արդյունավետ է․ Սերգեյ Նեվերով (տեսանյութ)

17:46, 11 հոկտեմբեր 2018

«Ծառուկյան դաշինք» խմբակցության հրավերով Հայաստանում են գտնվում ՌԴ Պետդումայում «Единая Россия» կուսակցության ներկայացուցիչները՝ խմբակցության ղեկավար Սերգեյ Նևերովի գլխավորությամբ։ Վերջիններս Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ հանդիպեցին ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամների հետ։ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հիշեցրեց՝ տասը տարի առաջ ԲՀԿ-ն և «Եդինայա Ռոսսիա»-ն պայմանագիր ստորագրեցին, որի շնորհիվ այս քաղաքական ուժերի միջխորհրդարանական, միջկուսակցական հարաբերությունները զարգացման նոր հունի մեջ մտան։ «Մենք տասը տարի առաջ պայմանագիր ստորագիրեցինք՝ ռազմական, տնտեսական, երիտասարդների կյանքի բարելավման հետ կապված, և ես շատ ուրախ եմ, որ մեր համագործակցությունն, իսկապես արդյունավետ ստացվեց», - նշեց Գագիկ Ծառուկյանը՝ հույս հայտնելով, որ «Եդինայա Ռոսսիա»-ի և ԲՀԿ-ի հարաբերությունները և համագործակցությունը կշարունակեն զարգանալ։ ՌԴ Պետդումայի «Եդինայա Ռոսսիա» խմբակցության ղեկավար Սերգեյ Նեվերովն իր հերթին նշեց՝ իսկապես, այս քաղաքական ուժերի համագործակցությունը համարում է արդյունավետ։ «Լիահույս եմ, որ «Եդինայա Ռոսսիա»-ի և ԲՀԿ-ի հարաբերությունները կշարունակեն զարգանալ, բարգավաճել։ Ընդգծեմ, որ նախատեսում ենք աշխատանքային նոր խումբ ստեղծել, որպեսզի մեր առաջիկա աշխատանքները և համագործակցությունն է՛լ ավելի արդյունավետ լինեն։ Մեր գործընկերային հարաբերություններն, իսկապես, ժամանակի ընթացքում ամրապնդվում են, և ես ուրախ եմ դրա համար», - ասաց Սերգեյ Նեվերովը։ Նա շեշտեց՝ հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունն ապացուցում է՝ այս երկու ժողովուրդները շատ ընդհանուր բաներ ունեն։ «Մեր ժողովուրդները նախկինում գտնվել են ԽՍՀՄ կազմում, մենք նախկինում էլ ջերմ հարաբերություններ ենք ունեցել, միասին պայքարել ենք մեր ազատության, ֆաշիզմի, նացիզմի դեմ։ Մենք ընդհանուր պատմություն ունենք։ Եվ շատ կարևոր եմ համարում այն փաստը, որ մեր կուսակցությունների երիտասարդական թևի ներկայացուցիչները ևս ջերմ հարաբերություններ ունեն։ Մենք մեր պատանիներին, երիտասարդներին պետք է փոխանցենք մեր արժեքները, և ասեմ, որ այդ ուղղությամբ, իսկապես, ակտիվորեն աշխատում ենք, - նշեց Սերգեյ Նեվերովը։ ԲՀԿ Առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ևս նշեց՝ «Եդինայա Ռոսսիա» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երիտասարդ ներկայացուցիչների կապը, համագործակցությունը պետք է շարունակական լինի։ «Կարևոր է, որ հայ և ռուս երիտասարդների միջև ջերմ հարաբերություններ լինեն, որպեսաի նրանք կարողանան նոր ծրագրոր իրականացնել։ Մեզ արժանի փոխարինողները հենց մեր երիտասարդներն են։ Հարկավոր է նրանց հնարավորություն ընձեռել ինքնարտահայտվելու համար։ Մեր գործընկեր կուսակցության երիտասարդ ներկայացուցիչները տասը օր առաջ գտնվում էին Հայաստանում, առաջիկայում էլ մեր երիտասարդները կմեկնեն ՌԴ։ Հույս ունեմ, որ մեր հարաբերությունները կշարունակեն զարգանալ և բարգավաճել», - եզրափակեց Գագիկ Ծառուկյանը։ Այլ մանրամասներ՝ տեսանյութում։ https://www.youtube.com/watch?v=UbdsvJCHrtE&feature=youtu.be

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր