- Անթույլատրելի են երեխաների հանդեպ վատ ու խտրական վերաբերմունքի, բռնության կիրառման, անհամաչափ սահմանափակման և երեխայի մարդկային արժանապատվության հետ անհամատեղելի այլ դեպքերը, որոնք վնասում են թե՛ երեխաների լիարժեք ու ներդաշնակ զարգացմանը, թե՛ կրթության իրավունքի ամբողջական և արդյունավետ իրացմանը:
- Պետությունը, որպես պոզիտիվ պարտականություն, պարտավոր է դպրոցում ապահովել բարենպաստ միջավայր երեխաների իրավունքների պաշտպանության և փոխհարգանքի հիման վրա ձևավորված դաստիարակության ապահովման համար: Այդ ճանապարհին էական հանգամանք է տնօրինության, ուսուցիչների և այլ աշխատակիցների միջև պատշաճ փոխհարաբերությունների առկայությունը՝ բացառելով հատկապես երեխաների ներկայությամբ կոնֆլիկտային իրավիճակների ձևավորումն ու ուսուցչի արժանապատվության ոտնահարումը: Երեխաների լավագույն շահից է բխում, որ հատկապես դպրոցի ներսում ուսուցիչներն իրենց բարձր առաքելությանը համապատասխան վարք դրսևորեն և արժանանան հարգալից վերաբերմունքի:
- Ծնողները, որպես երեխաների լավագույն շահի առաջնային ներկայացուցիչ և պատասխանատու, պետք է զերծ մնան երեխաների իրավունքների անհամաչափ սահմանափակումից՝ որպես այլոց հանդեպ բողոքի դրսևորման նշան: Այդպիսի դեպքերում կարևոր է առաջնահերթ ուշադրության ներքո պահել երեխաների շահերը և հաշվի առնել նրանց կարծիքները՝ իրենց տարիքին և հասունության մակարդակին համապատասխան:
- Ողջունելի է այն հանգամանքը, որ պետական կառավարման լիազորված մարմինների միջամտության արդյունքում հոկտեմբերի 10-ին դպրոցում վերականգնվել է բնականոն դասապրոցեսը, ինչպես նաև արդեն միջոցներ են ձեռնարկվում երեխաների իրավունքների պաշտպանությունը խոչընդոտող պատճառների վերացման ուղղությամբ:
- ՄԻՊ աշխատակազմը համապատասխան գրություններ է հղելու Միջնավանի դպրոցի կառավարում և վերահսկողություն իրականացնող պետական կառավարման լիազորված մարմիններին՝ պահանջելով պարզաբանումներ արձանագրված բողոքների վերաբերյալ և ներկայացնելով ուսումնասիրության արդյունքներից բխող առաջարկներ: