04:06:41

Արայիկ Խանդոյանը կհուղարկավորվի Եռաբլուրում. ՊՆ

16:21, 11 հոկտեմբեր 2018

Ազատամարտիկ, «Սասնա Ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանը կհուղարկավորվի  Եռաբլուր զինվորական պանթեոնում, ՊՆ-ն դրական  է  պատասխանել «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության դիմումին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Հուղարկավորությունը  կլինի  համապատասխան արարողակարգով»,-շեշտեց նա: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին՝ գիշերը, մահացել է ազատամարտիկ, «Սասնա Ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանը, որն ավելի հայտնի էր «Միայնակ Գայլ» մականունով: Արայիկ Խանդոյանը կալանավորվել էր 2016 թվականին՝ Ոստիկանության Էրեբունու ՊՊԾ գունդը գրավելու դեպքից հետո, իսկ օգոստոսի 17-ին դատարանի որոշմամբ ազատ էր արձակվել կալանքից: Հիշեցնենք նաև, որ Արայիկ Խանդոյանը պարգևատրվել էր Արցախի և ՀՀ-ի «Արիության» մեդալներով, «Մարտական ծառայության» պարգևով, «Զորավար Անդրանիկ», «Մարշալ Բաղրամյան» և այլ շքանշաններով, որոնցից, ի նշան Հայաստանի և Արցախի իշխանությունների վարած քաղաքականության, հրաժարվել էր:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31