00:00:00

Նիկոլ Փաշինյանը եւ ՖՄԿ գլխավոր քարտուղարը դիմավորում են Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցներին

14:26, 11 հոկտեմբեր 2018

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ դիմավորում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովին մասնակցող պատվիրակությունների ղեկավարներին: Վարչապետի հետ միասին հյուրերին դիմավորում է ՖՄԿ գլխավոր քարտուղար Միկաել Ժանը: Պատվիրակություններին դիմավորելու արարողությունը, ինչպես եւ բուն գագաթնաժողովը ընթանում են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը կտեւի երկու օր, որի աշխատանքին մասնակցելու համար Հայաստանի մայրաքաղաք են ժամանել ավելի քան 80 երկրի պատվիրակություններ: Մասնակիցների թվում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն: Մինչեւ գագաթնաժողովի մեկնարկը Ֆրանսիայի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Գագաթնաժողովի շրջանակում կընդունվեն մի քանի փաստաթղթեր: Դրանցից գլխավորը Երեւանյան հռչակագիրն է՝ «Ապրել միասին», 6 բանաձեւեր, որոնցից մեկը վերաբերում է հակամարտությունների կարգավորմանը: ՖՄԿ գագաթնաժողովը տեղի է ունենում երկու տարին մեկ: Գագաթնաժողովի ընթացքում կորոշվի բարձր մակարդակով հաջորդ հանդիպման անցկացման վայրը, ինչպես նաեւ կընտրվի նոր գլխավոր քարտուղար: Բացառված չէ, որ Միկաել Ժանն այս պաշտոնում վերընտրվի: Այսօր երեկոյան Երեւանի Հանրապետության հրապարակում տեղի կունենա համերգ: Դրա մի մասը կնվիրվի հոկտեմբերի 1-ին մահացած աշխարհահռչակ ֆրանսիացի հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրին: Գագաթնաժողովին զուգահեռ՝ Հայաստանի մայրաքաղաքում կազմակերպվել է Ֆրանկոֆոնիայի ավան, որի այցելուները կարող են ծանոթանալ ՖՄԿ անդամ մի քանի տասնյակ երկրների մշակույթին եւ տնտեսությանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր