00:00:00

ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը. Պետդեպ

03:39, 11 հոկտեմբեր 2018

ԱՄՆ պետքարտուղարի օգնականի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով խորհրդական Ջորջ Քենթը դրական է գնահատել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Դուշանբեում կայացած ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»: «Դուշանբեում Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հանդիպումը դրական ազդանշան է: Այդ հանդիպումից հետո մենք շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման ինտենսիվության նվազում ենք նկատում», – ասել է ամերիկացի գործիչը Բաքվում կայացած ճեպազրույցի ժամանակ: Նրա խոսքով՝ ԱՄՆ Պետքարտուղարությունը կողմերին կոչ է անում հետագայում ևս հավատարիմ մնալ այդ ընթացքին: «Կարևոր է նաև կողմերի ագրեսիվ հայտարարությունների նվազումը: Նման հռետորաբանությունը խաղաղության չի բերում», – շեշտել է Քենթը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր