00:00:00

Սեւակ Միքայելյանի նախընտրական շտաբի հայտարարությունը

22:57, 10 հոկտեմբեր 2018

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Հրազդանի Աղբյուրակ թաղամասում մեզ անհայտ անձը՝ պատռելով Հրազդանի քաղաքապետի թեկնածու Լեւոն Ստեփանյանի քարոզչական պաստառը, տեղում փակցրել է մեր թեկնածու Սեւակ Միքայելյանի նախընտրական պաստառը: Մենք կապվել ենք Աղբյուրակի նախընտրական շտաբի մեր պատասխանատուի հետ, ինչպես նաեւ զանգահարել քաղաքապետի թեկնածու Լեւոն Ստեփանյանին: Ե՛վ մեր շտաբի պատասխանատուն, եւ՛ Լեւոն Ստեփանյանը տեղյակ չէին, թե ով է նման արարքի հեղինակը: Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սեւակ Միքայելյանի նախընտրական շտաբը խստորեն դատապարտում է սույն փաստը: Մենք ի սկզբանե հայտարարել ենք ազնիվ, արդար պայքարի մասին եւ բոլոր թեկնածուներին կոչ արել աշխատել թափանցիկ՝ ինչին եւ մենք հետեւում ենք: Փաստը համարում ենք սադրանք, այն գնահատում ենք որպես Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սեւակ Միքայելյանի վարկանիշին հարված հասցնելու փորձ: Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սեւակ Միքայելյանի նախընտրական շտաբ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր