00:00:00

Հայաստանի և Գամբիայի միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություներ

22:12, 10 հոկտեմբեր 2018

 ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական 35-րդ համաժողովի շրջանակներում Հայաստան ժամանած Գամբիայի արտաքին գործերի, միջազգային համագործակցության և արտերկրում բնակվող գամբիացիների հարցերով նախարար Մամադու Թանգարայի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում Հայաստանի և Գամբիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները ստորագրեցին դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ արձանագրություն` համոզմունք հայտնելով, որ այն խթան կհանդիսանա երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության զարգացման համար: Նախարար Մնացականյանը նշեց, որ հայկական կողմը մեծ կարևորություն է տալիս Աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ համագործակցությանը՝ որպես այս ուղղությամբ կապերի զարգացման կարևոր հարթակ նշելով բազմակողմ ձևաչափերը, մասնավորապես՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը:  Այս համատեքստում Զոհրաբ Մնացականյանը և Մամադու Թանգարան մտքեր փոխանակեցին ՖՄԿ նախարարական 35-րդ համաժողովի օրակարգի շուրջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր