00:00:00

Սա լավ առիթ է ևս մեկ անգամ միահամուռ ուժերով էլ ավելի ժողովրդավար երկիր կառուցելու համար

20:50, 10 հոկտեմբեր 2018

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարինա Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հոկտեմբերի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի միջև ստորագրվեց հուշագիր՝ 2018թ. դեկտեմբերին ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Կարծում եմ, որ այս հուշագիրն էլ ավելի է ամրապնդում այն փաստը, որ մենք մեր ամբողջ ներուժով ներդրվել ենք հեղափոխության ընթացքում, և փոխհամաձայնության գալով ՀՀ Վարչապետի հետ՝ պարոն Ծառուկյանը մեկ անգամ ևս ապացուցում է, որ միշտ աջակցել է ու կշարունակի աջակցել ժողովրդին։ Ըստ իս՝ սա լավ առիթ է ևս մեկ անգամ միահամուռ ուժերով էլ ավելի ժողովրդավար երկիր կառուցելու համար՝ ունենալով կայուն և որակով օրենսդիր մարմին։ Գնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների, այն էլ անցնցում իշխանափոխությունից հետո, պետք է գիտակցենք, որ յուրաքանչյուրիս համար սա մի բացառիկ առաքելություն է ավելի կայուն դարձնելու Հայաստանում նոր ձևավորված խորհրդարանական համակարգը։ Ակնհայտ է, որ երկրի խորհրդարանական կառավարման համակարգում պետության գլխավոր քաղաքական հարթակը խորհրդարանն է, որտեղ հրապարակայնորեն բախվում են իշխանության և ընդդիմության՝ քաղաքական մեծամասնության և փոքրամասնության դիրքորոշումները։ Այս պայմաններում քաղաքական մեծամասնությունը պարտավոր է հանրությանը ներկայացնել իր կայացրած որոշումների հիմնավորվածությունը։ Պարոն Ծառուկյանի և մեր կուսակցության ակնկալիքներն էլ ի սկզբանե միտված են եղել նրան, որ ցանկացած որոշում լինի հրապարակայնորեն քննարկված և հիմնավորված, որպեսզի մենք կարողանանք իրագործել խորհրդարանական կառավարման համակարգի կայացման մեր առաքելությունը։ Կարծում եմ՝ այս պարագայում մենք ունենք մեծ ձեռքբերումներ՝ խորհրդարանում լինելով ակտիվ և աշխատելով արդար ու թափանցիկ։ Համոզված եմ՝ այս հուշագրով դեռ բազմաթիվ չլուծված խնդիրներ իրենց տրամաբանական լուծումը կստանան համընդհանուր աշխատանքների շնորհիվ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր