00:00:00

Family Network-ի կապի ծառայությունները Դիջիթեք 2018-ում. առավել հզոր, առավել ճկուն,առավել արագ

20:57, 10 հոկտեմբեր 2018

Հայաստանում մալուխային հեռուստատեսության և ինտերնետի առաջատար մատակարարներից “Family Network” (“Fnet”) ընկերությունը մասնակցեց Երևանում «ԴիջիԹեք 2018» 14-րդ ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսին։ Միանալով «ԴիջիԹեք 2018» ցուցահանդեսի «Տոն՝ տեխնոլոգիական հայության համար» կարգախոսին` “Fnet”-ը իր գունազարդ տաղավարում ներկայացրեց հանրությանը նորարարական առաջարկներ ու լուծումներ։ “Fnet” ընկերությունը «ԴիջիԹեք 2018» 14-րդ ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսին իր խոսքն էր ասում Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտում, կարևորելով` ծառայությունների թվայնացման արագությունն ու արդյունավետությունը ինչպես Երևանում, այնպես էլ ամբողջ Հայաստանի տարածքով։ “Fnet”-ը մեծածավալ ներդրումներ է իրականացնում հեռահաղորդակցության ոլորտում և մատակարարում հեռուստատեսության ծառայություն (նաև catch up գործառույթ) և գերարագ ինտերնետ` օպտիկամանրաթելային ցանցի միջոցով: “Fnet” ընկերությունը տրամադրում է նորարար լուծումներ թե՛ հեռուստատեսության, թե՛ ինտերնետի ոլորտներում։ «ԴիջիԹեք 2018» ցուցահանդեսի ընթացքում ընկերության թիմը ներկայացնում է “Fnet” IPTV-ն՝ օպտիկամանրաթելային մալուխով մինչև բնակարան հասնելու հնարավորությամբ։ Այն կոչվում է «օպտիկա մինչև տուն» և տրամադրում է գերարագ ինտերնետ GPON տեխնոլոգիաների միջոցով։ «Ունենք արդեն TimeShift ասվածը (catch up)՝ ժամանակի կառավարման հնարավորությամբ, որը թույլ է տալիս գործունյա և գերզբաղված մարդկանց, ովքեր չեն հասցրել դիտել  իրենց սիրելի հաղորդումները, հետշրջել ծրագիրը և լրացնել բացթողումը, ինչպես նաև պատվիրել   տեսանյութեր, տեսահոլովակներ և կինոֆիլմեր տարաբնույթ կինոդարաններից։ Տրամադրում ենք սարքեր, որոնք հին հեռուստացույցները կարող են վերածել սմարթ հեռուստացույցի», – նշում է “Fnet” ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Գևորգ Ենգիբարյանը։ Գևորգ Ենգիբարյանի խոսքերով թվայնացվող աշխարհում ինտերնետն ու հեռուստատեսությունն այն պատուհաններն են, որոնք ելք են ապահովում  դեպի աշխարհ, դեպի բուռն իրադարձություններ և գործընթացներ՝ առանց հեռուստատեսության և ինտերնետի ոչ մի բիզնես չի կարող հաջողել, հնարավոր չէ ապահովել կրթության և ինքնակրթության գործընթացները։ «Այդ է պատճառը, որ մենք մեզ պարտավորված ենք զգում հասցնել ինտերնետը Հայաստանում տարածապես դժվար հասանելի բնակավայրեր՝ մարզեր, թաղամասեր, համայնքներ, գյուղեր, որպեսզի բոլոր բնակիչներն ու տնտեսությունները կարողանան օգտվել գերարագ  և մատչելի ինտերնետից, կտրված չլինեն արտաքին աշխարհից», – նշում է Գևորգ Ենգիբարյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր