00:00:00

Երեւանի ավագանու նիստը վարողը լայն ժպիտը չէր կարողանում զսպել ու չնշմարվեց, որ մենք ահռելի սուգ ունենք. «Երկիր ծիրանի»

20:22, 10 հոկտեմբեր 2018

Երեկ երեկոյան մեզնից հեռացավ հերոս Արայիկ Խանդոյանը. մարդ, ով անձնվիրաբար պայքարում էր մեր հայրենիքի ազատագրման, անկախացման եւ բռնակալական համակարգից ազատման համար: Այս մասին հայտարարություն է տարածել «Երկիր ծիրանի» կուսակցությունը: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Կորուստն անդառանալի է, ցավն անչափ խորը:  Հետաքրքիր զուգադիպությամբ հենց այսօր առավոտյան Երեւանի նորընտիր ավագանու առաջին նիստն էր: Նիստը վարողն իր լայն ժպիտը չէր կարողանում զսպել ու չնշմարվեց անգամ, որ այսօր մենք ահռելի սուգ ունենք: Ի հիշատակ Արայիկ Խանդոյանի չհայտարարվեց անգամ լռության րոպե: Հայրենասիրությունն այստեղ արդեն ընկրկեց ու տեղը զիջեց այն իրողությանը, որում այլեւս ապրելու ենք… Խոնարհում քեզ, մեր ՀԵՐՈՍ, հիշատակդ վառ կպահենք, անկախ ամեն ինչից»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր