00:00:00

Լիբանանի նախագահը ժամանում է Երևան

20:12, 10 հոկտեմբեր 2018

Լիբանանի նախագահ Միշել Աունը և առաջին տիկին Նադյա Չամին ուղևորվել են  Երևան՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին: Այս մասին հայտնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը: Նշվում է, որ ավելի ուշ Լիբանանի նախագահի գլխավորած պաշտոնական պատվիրակությանը կմիանա երկրի արտաքին գործերի նախարար Ջեբրան Բասիլը: Պաշտոնական պատվիրակության կազմում են նաև այլ նախարարներ, դեսպաններ և դիվանագետներ: Լիբանանի նախագահը գագաթնաժողովի ընթացքում հանդես կգա ելույթով, հանդիպումներ կունենա մի շարք պետությունների ղեկավարների և գագաթնաժողովի մասնակից պատվիրակությունների հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր