00:00:00

Թունավորե՞լ են. ՌԴ քննչական կոմիտեն կրկին կուսումնասիրի Լեւոն Հայրապետյանի մահվան հանգամանքները

19:34, 10 հոկտեմբեր 2018 Իրավական

Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն կրկին կուսումնասիրի  գործարար և բարերար Լեւոն Հայրապետյանի մահվան հանգամանքները, ով դատապարտվել էր ազատազրկման խարդախության մեղադրանքով:  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Կոմերսանտ» թերթը,  նրա հարազատներին մերժել էին դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու հայցը, սակայն պաշտպանական կողմը համապատասխան որոշումը  բողոքարկելով կարողացել է չեղարկել այն: Այժմ փաստաբանները հուսով են, որ նախաքննական մարմինը կուսումնասիրի Հայրապետյանի թունավորման վարկածը, քանի որ մահանալուց առաջ Հայրապետյանը իրեն թունավորելու մասին  տեղեկացրել էր  եղբորը: «Մահվան նախօրեին Հայրապետյանը զանգահարել է Հայաստան եղբորը և ընկերոջը՝ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոսին ու հայտնել, որ իրեն թունավորել են», – ասել է Հայրապետյանի պաշտպան Կարեն Ներսեսյանը: Նրա խոսքով` Հայրապետյանն ասել էր, որ երկար չի ապրի և հորդորել էր իրեն հուղարկավորել առանց դատաբժշկական փորձաքննության։ Քրեակատարողական հիմնարկի բժիշկները արձանագրել էին, որ Հայրապետյանի մահը սրտային անբավարարության հետևանք է եղել: Լևոն Հայրապետյանը մահացել էր քրեակատարողական հիմնարկում 2017 թվականի հոկտեմբերի 18-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր