00:00:00

Կալանավորը փորձել է ինքնասպան լինել՝ իրեն ատամնաբուժի մոտ չտանելու համար

03:44, 10 հոկտեմբեր 2018 Իրավական

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նախօրեին արտակարգ դեպք է գրանցվել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում։ Կնոջը հոգեկան և ֆիզիկական տառապանք պատճառելու մեջ մեղադրվող Էրիկ Եղինյանը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում փորձել է ինքնասպան լինել՝ վնասելով նախաբազուկը։ Ըստ կալանավորի՝ հոկտեմբերի 1-ին ինքը գրավոր դիմել է «Վանաձոր» ՔԿՀ-ի պետ Ա.Հովհաննիսյանին՝ խնդրելով հանձնարարել իրեն տեղափոխել Վանաձորում գտնվող ստամոտոլոգիական կլինիկա՝ իր միջոցներով ատամները բուժելու համար, ինչը չի կատարվել, որի պատճառով կատարել է ինքնասպանության փորձ: Է.Եղինյանը, գտնվելով թիվ 1 կարանտինային խցում, ծխախոտի հալեցված ֆիլտրով ձախ նախաբազկի շրջանում կատարել է քերծվածքներ: Նշենք, որ նա նախնական կալանքի տակ է գտնվում 2016 թվականի մարտից և մեղադրվում ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդված 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով, 133-րդ հոդվածի 1-ին մասով՝ կնոջը ֆիզիկական և հոգեկան տառապանք պատճառելու, ազատությունից զրկելու համար։ Ըստ մեղադրանքի՝ 32-ամյա տղամարդը փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջ նկատմամբ 2015 թվականի օգոստոսի վերջից մինչև նոյեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում դրսևորել է առանձին դաժանություն՝ պատճառելով հոգեկան և մարմնական տառապանքներ: Մասնավորապես՝ կնոջ նկատմամբ գործադրել էկյանքի և առողջության համար ոչ վտանգավոր ֆիզիկական և հոգեկան բռնություններ՝ նրան պարբերաբար ենթարկել է ծեծի, մշտապես հսկել և սպառնացել, որ դատի կտա կամ կվնասի նրան և հարազատներին, արգելափակել է իր բնակարանում՝ զրկելով ազատ տեղաշարժվելու և շրջապատի հետ առանց իր ներկայության հաղորդակցվելու հնարավորությունից: Քրեական գործը դատարանի վարույթում օ գտնվում 2016 թվականի հուլիսից։

Աղբյուր` Փաստինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր