00:00:00

Սուրբ Հռիփսիմե եկեղեցու տարածքում կրակոցների մասին լուրը չի հաստատվել. ոստիկանության պարզաբանումը

03:06, 10 հոկտեմբեր 2018 Իրավական

Ժամեր առաջ «ArmLur.am» լրատվական կայքում տեղեկատվություն էր հրապարակվել, ըստ որի՝ Էջմիածին քաղաքի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու տարածքում կրակոցներ են հնչել, և զոհ կա։ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնում են, որ թեև ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում կամ ոստիկանության Վաղարշապատի բաժնում կրակոցների վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել ո՛չ հիվանդանոցներից, ո՛չ էլ քաղաքացիներից, սակայն ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով ոստիկանության ծառայողները հրապարակված տեղեկատվությունը ստուգելու նպատակով համապատասխան միջոցառումներ են իրականացրել և՛ Սուրբ Հռիփսիմե եկեղեցու տարածքում, և՛ այլ վայրերում։ Այս պահի դրությամբ կրակոցների վերաբերյալ տեղեկությունները չեն հաստատվել։ Միջոցառումները շարունակվում են։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր