00:00:00

Մրգաշատի մանկապարտեզի տնօրենը ոստիկաններին հայտնել է, որ ունի կասկածներ՝ երեխաների սպասքը թունավորել են

20:34, 09 հոկտեմբեր 2018 Իրավական

Ոստիկանության Մեծամորի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հոկտեմբերի 8-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով։ Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ժամը 12։30-ի սահմաններում Մրգաշատ գյուղի բնակիչ՝ 58-ամյա Սեյիլյա Ս.-ն ոստիկանության Մեծամորի բաժին հայտնել է, որ նախորդ օրը, ժամը 13։00-ից մինչև 15։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք գյուղի մանկապարտեզի խոհանոցի մուտքի դռան ապակին կոտրել են, մտել խոհանոց, սակայն ոչինչ չգողանալով՝ հեռացել են։ Սեիլյա Ս.-ն, ով նշված մանկապարտեզի տնօրենն է, մանկապարտեզ ժամանած ոստիկանության Մեծամորի բաժնի օպերատիվ խմբին հայտնել է, որ ինքը ունի կասկածներ, որ հնարավոր է՝ խոհանոց մտած անձը կամ անձինք թունավորած լինեն երեխաների համար նախատեսված սպասքը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր