00:00:00

Սամվել Մայրապետյանին մեղադրանք առաջադրվեց. դատարանը քննում է խափանման միջոցի հարցը

17:26, 09 հոկտեմբեր 2018 Իրավական

Գործարար Սամվել Մայրապետյանին այսօր՝ հոկտեմբերի 9–ին, մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին NEWS.am–ին ասաց նրա պաշտպանը։ «Այս պահին մանրամասներ չեմ կարող հայտնել։ Մեղադրանքը բացարձակապես կապ չունի Մարտի 1–ի գործի հետ»,– ասաց նա։ Պաշտպանը հայտնեց, որ քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան Մայրապետյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։ Քիչ անց դատարանը կքննի միջնորդությունը։ Հատուկ քննչական ծառայությունը շարունակում է որեւէ տեղեկություն չհայտնել այս քրեական գործի մասին։ Նշենք, որ խոշոր գործարար Սամվել Մայրապետյանը ձերբակալվել է հոկտեմբերի 9–ին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր