00:00:00

Դպրոցի տնօրենին, որտեղ սովորել են Խաչատուրյան քույրերը, մեղադրանք է առաջադրվել

03:50, 09 հոկտեմբեր 2018 Իրավական

Դպրոցի տնօրենին, որտեղ սովորել են Խաչատուրյան քույրերը, մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին հաղորդել է ՌԴ նախագահին կից երեխաների իրավունքների լիազոր ներկայացուցիչ Աննա Կուզնեցովան։ «Մենք հարցում ենք ուղարկել դատախազություն։ Պետք է ասել, որ դատախազությունը խախտումներ է բացահայտել։ Մեղադրանք է առաջադրվել սկսած՝ տնօրենից, վերջացրած՝ ՆԳՆ աշխատակիցներով, ինչպես նաև ոստիկանապետին»,– հայտարարել է երեխաների իրավունքների պաշտպանը՝ НТВ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Մինչ այդ №1370 դպրոցի տնօրեն Սերգեյ Կոռիշևը հաղորդել էր, որ դպրոցը բազմիցս դիմել է անչափահասների հարցերով հանձնաժողովին և խնամակալության մարմիններին՝ աղջիկների հաճախակի բացակայությունների պատճառով։ Հաղորդվում է նաև, որ դատարանը աղջիկներին բաց է թողել քննչական մեկուսարանից։ Նրանք իրավունք չունեն իրենց բնակավայրը լքել գիշերով, շփվել ինչ որ մեկի հետ բացի քննիչից և մոտ բարեկամներից։ Բացի այդ, նրանք չեն կարող շփվել իրար հետ և օգտվել համացանցից և հեռախոսից։ Արգելքը ուժի մեջ է մինչև դեկտեմբերի 28-ը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր