00:00:00

30-ամյա կնոջը դնակահարած տղամարդը հոգական առողջության հետ կապված խնդիրներ ունի

21:35, 08 հոկտեմբեր 2018 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք  վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ 30-ամյա կնոջ դանակահարության հանգամանքները պարզելու ուղղությամբ: Վերջինիս դանակահարելու կասկածանքով ձերբակալվել է Երևան քաղաքի՝ 36-ամյա բնակիչ: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեի պաշտոնական կայքից: 2018թ. սեպտեմբերի 26-ին ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի՝  1987 թվականին ծնված բնակչուհի՝ «ձախ կողային պատի կտրած-ծակած թափանցող արնահոսող վերք՝ փայծաղի վնասումով, սուր ներքին արնահոսություն» ախտորոշմամբ:  Ըստ հաղորդման՝ կինը նշված վնասվածքներն ստացել է Նանսենի անվան այգում: Ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1982թ.: Վերջինս ձերբակալվել է՝ 30-ամյա կնոջը դանակահարելու կասկածանքով: Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք  վարչական շրջանների քննչական բաժնում 07.10 2018թ. հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: 30-ամյա կինը ճանաչվել է տուժող: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ 1982թ. ծնված տղամարդը տառապում է «խրոնիկական զառանցական խանգարում» հոգեկան հիվանդությամբ: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատահոգեբուժական, դատաքրեագիտական, դատագենետիկական փորձաքննություններ, առգրավվել են տուժած կնոջ հագին դեպքի պահին  եղած հագուստները, ինչպես նաև՝ հանցագործության գործիք հանդիսացող դանակը: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր