00:00:00

Կազինոյից միչև կրակոցներ․ ինչու սպանվեց Յուվեցի Կարոն եւ ինքնասպան եղավ Կարամելի Հարութը

21:06, 08 հոկտեմբեր 2018 Իրավական

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ Երեւանում՝ հոկտեմբերի 6-ին դաժան սպանություն է տեղի ունեցել։ Նորք Մարաշի Արմենակյան փողոցում գտնվող հացատներից մեկում կրակոցներ են հնչել։ Սպանվել է ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը, հասարակությանը հայտնի Յուվեցի Կարո մականվամբ։  Դեպքի վայրում հայտնաբերվել են պարկուճներ և ատրճանակ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը։ Պարզվել է նաև, որ դեպքի վայրում հայտնաբերված «Պիետրո-Բերետտա» ատրճանակը պատկանում է Հարություն Ղարագյոզյանին՝ հայտնի Կարամելի Հարութ մականունով։  Վերջինս նշված ատրճանակով պարգևատրվել է ՀՀ վարչապետի որոշումով՝ 2001 թվականի մարտի 22-ին։ Դեպքի հաջորդ օրը՝ հոկտեմբերի 7-ին, Զովունիում գտնվող շինություններից մեկում հայտնաբերվել է Կարամելի Հարութի դին՝ գլխին հրազենային վնասվածքով։ Մահացածի աջ ձեռքում եղել է ատրճանակ։ Նախնական տվյալներով՝  Ղարագյոզյանը  ինքնասպանություն է գործել։ Տեղի ունեցածի վերաբերյալ մեզ որոշ մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես Կարո Կարապետյանի եւ Հարություն Ղարագյոզյանի միջեւ փողային վեճ է տեղի ունեցել։ Յուվեցի Կարոն եւ Կարամելի Հարութը Վրաստանում գործող խաղատներից մեկում հսկայական գումար են տանուլ տվել։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն խոսքը հիսուն հազար դոլարի մասին է, որը ամբողջությամբ չի վճարվել։ Փողային «բազարը» տեղափոխվել է Հայաստան։ Յուվեցի Կարոն եւ Կարամելի Հարութը վիճել են, այդ ընթացքում հնչել են փոխադարձ մեղադրանքներ եւ հայհոյանքներ, որից հետո էլ Կարամելի Հարութը իրեն պատկանող ատրճանակով կրակել է Կարո Կարապետյանի վրա։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր