00:00:00

Եկել է բարիկադների ապամոնտաժման ժամանակը, վարչապետը՝ ՔԿ-ում (տեսանյութ)

15:17, 08 հոկտեմբեր 2018 Իրավական

Այսօր Քննչական կոմիտեի ծառայողների մասնագիտական տոնն է։ Օրվա առթիվ Քննչական կոմիտե  է այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա իր ելույթում շնորհավորեց ներկաներին եւ  ասաց, որ հաջողություն է մաղթում օրինականության հաստատման գործում։ «Ես խնդիր եմ համարում այն երեւույթը, որ հասարակության եւ իրավապահների միջեւ չկա համագործակցություն։ Նման շրջափուլ եղել է, բայց մենք գիտենք, թե ինչի պատճառով է դա եղել։ Ես գիտեմ, որ նաեւ այժմ համագործակցելու եզրեր կան»,- ասաց վարչապետը։ Նա նշեց, որ ՔԿ-ն արդեն հինգ ամիս է՝ աշխատում է ծանրաբեռնված՝ հայտնի պատճառներով։ Փաշինյանը հայտարարեց, որ այժմ ստեղծվել է իրավիճակ, որի հետեւանքով իրավապահներն աշխատում են առանց քաղաքական պատվերների։ «Անցել է բարիկադների կառուցման ժամանակը, եկել է բարիկադների ապամոնտաժման ժամանակը։ Կա բաց հրավերք բոլոր քաղաքացիներին՝ Հայաստանը զարգացնելու համար։ Այդ թվում հնարավորություն կտրվի այն քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, ովքեր հայտնվել են բարիկադներից այն կողմ»,- ասաց նա։ Այլ մանրամասներ՝ տեսանյութում։ https://www.facebook.com/irakanum.am/videos/452577328603162/?__xts__[0]=68.ARBT1WGN-7EFfy3-KMV0tjhJwrK_-Wdojdv_rZDRXAq4zYIp7Zg3o_9PpEZ3J8oENML_nPk4vG_O8YdVwzeZ9Ihm4JMGe8xXRUhvW23HcS-qSv5G0Ql-C6_J83XaArX5k-8q1jj9DqA7gV6pq6VKwDMkWwBv0UZQeUvVSI_QyJsUy3m7tKuI&__tn__=-R

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր