00:00:00

ՀՔԾ-ն հաստատում է Սամվել Մայրապետյանի ձերբակալությունը

15:03, 08 հոկտեմբեր 2018 Իրավական

Հատուկ քննչական ծառայությունից հաստատում են տեղեկություններն այն մասին, որ  գործարար Սամվել Մայրապետյանը ձերբակալվել է։ «Մեզ մոտ քննվող գործի շրջանակներում է ձերբակալվել», -Irakanum.am-ին հայտնեցին  Հատուկ քննչական ծառայությունից։ ՀՔԾ-ից, սակայն, չմանրամասնեցին, թե ինչ գործի մասին է խոսքը։ Հիշեցնենք, որ Սամվել Մայրապետյանը Հ2 հեռուստաընկերության սեփականատերն է, ինչպես նաև՝ «Տոյոտա Երևանի» նախագահն է: Երևանի կենտրոնում զբաղված էր էլիտար շենքերի, այդ թվում` Հյուսիսային պողոտայի մի հատվածի կառուցմամբ: Աբովյան 8 հասցեում գտնվող շենքը ևս պատկանում է Մայրապետյանին: Հիշեցնենք, որ Մայրապետյանը 2015 թվականին դիմել է դատարան՝ Տերյան 23, 25 և Լալայանց 37 շենքերի բնակիչներին իրենց բնակարաններից հանելու համար:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31