00:00:00

Կարամելի Հարութը Յուվեցի Կարոյին սպանել է Անդրանիկ Մարգարյանի նվիրած զենքով

16:14, 07 հոկտեմբեր 2018 Իրավական

Irakanum.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել երեկվա սպանությունից։ Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան Նոր-Նորքի Արմենակյան փողոցի հացատներից մեկում սպանվել էր ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը՝ Յուվեցի Կարոն։ Մենք տեղեկացրել էինք, որ վերջինիս սպանության մեջ կասկածվում էր ԱԺ նախկին պատգամավոր Հ. Ղարագյոզյանը՝ Կարամելի Հարութը։ Վերջինս քիչ առաջ ինքնասպանություն է գործել։ Irakanum.am-ին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը հայտնեց, որ սպանության վայրից հայտնաբերված ատրճանակը պատկանել է Հ. Ղարագյոզյանին։ Վերջինս այդ ատրճանակով պարգևատրվել էր վարչապետի 2001 թվականի մարտի 22-ի որոշմամբ։ Հիշեցնենք, որ այդ ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր Անդրանիկ Մարգարյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր