00:00:00

«Յուվեցի Կարոյի» հետ հիվանդանոց տեղափոխված Սարգիս Ավագյանի վիճակը ծանր է

15:13, 07 հոկտեմբեր 2018 Իրավական

«Այգի» ռեստորանային համալիրից հրազենային վնասվածքով «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված Սարգիս Ավագյանի վիճակը ծանր է: Այս մասին հայտնեցին հիվանդանոցից: Հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից հայտնեցին, որ Սարգիս Ավագյանին երեկ վիրահատել են, սակայն նրա վիճակը շարունակում է մնալ ծանր, կյանքին սպառնացող վտանգ կա: Սարգիս Ավագյանը գտնվում է վերակենդանացման բաժնում: Ավելի վաղ տեղեկացրել էինք,  որ հոկտեմբերի 6-ին, ժամը 22-ն անց 40-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշի Արմենակյան փողոցում գտնվող հացատներից մեկում կրակոցներ են։ Րոպեներ անց ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգեր են հնչել Երեւանի տարբեր բժշկական կենտրոններից։ Հայտնում էին, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել հրազենային վիրավորումով երկու տղամարդ։ Հոսպիտալացված տղամարդկանցից մեկը մահացել է։ Դեպքի վայրում հայտնաբերվել են պարկուճներ եւ ատրճանակ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է հանցագործությունը կատարելու մեջ կասկածվողի ինքնությունը։ Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Քննչական կոմիտեում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի սպանության դեպքի առթիվ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր