00:00:00

ՔԿ-ն հերքել է, որ ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Ս․ Կարապետյանին տեղափոխող ուղղաթիռի վարորդը սպանված է եղել

03:24, 07 հոկտեմբեր 2018 Իրավական

ՌԴ Քննչական կոմիտեն հերքել է ԶԼՄ-ներում տարածված այն վարկածը, թե Կոստրոմայի մարզում վթարի ենթարկված ուղղաթիռի վարորդը սպանված է եղել։ Ըստ հայտարարության՝ ուղեւորներից ոչ մեկը հրազենային վնասվածք չի ունեցել՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ Ավելի վաղ «Խոսում է Մոսկվան» հայտնել էր, թե հոկտեմբերի 3-ին կործանված ուղղաթիռի օդաչուն, հավանաբար, հրացանով մեջքից սպանվել է վթարից առաջ։ Հիշեցնենք, որ ուղեւորներով ուղղաթիռը վթարի էր ենթարկվել Վոնիշեւո գյուղի մոտակայքում, ինչի հետեւանքով զոհվել էր չորս մարդ, այդ թվում ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը եւ տեղի բնակիչ Արեգ Հարությունյանը։ Ըստ ԶԼՄ-ների՝ նախնական տվյալներով, վթարը կարող էր տեղի ունենալ մթի մեջ օդաչուի կողմից կողմնորոշումը կորցնելու պատճառով։ Միաժամանակ նշվում էր, որ ղեկի մոտ եղած Ստանիսլավ Միխնովը փորձառու օդաչու էր։ Telegram-ի տվյալներով՝ երթուղին պետք է ավարտվեր Սպասկոե գյուղում, սակայն նախօրեին օդաչուն վայրէջք է կատարել Դյակոնովո գյուղում՝ անբարենպաստ եղանակի պատճառով։ Քննչական կոմիտեում պարզել են, որը ուղղաթիռի թռիչքը թույլատրված չի եղել։ Վթարի փաստով հարուցվել է քրեական գործ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր