00:00:00

7 տարվա ազատազրկման դատապարտված դատավորը դիմել է Վերաքննիչ. պահանջում է արդարացնել իրեն

01:10, 07 հոկտեմբեր 2018 Իրավական

Կաշառք վերցնելու մեղադրանքով 7 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված դատավոր Իշխան Բարսեղյանի պաշտպանները Վերաքննիչ են դիմել։ Նրանք պահանջում են բեկանել առաջին ատյանի կայացրած դատավճիռն ու արդարացնել դատավոր Իշխան Բարսեղյանին։ Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը քաղաքացի Նորիկ Հակոբյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար նրանից միջնորդի միջոցով պահանջել և անձամբ ստացել է խոշոր չափերով կաշառք: Առաջին ատյանի դատարանը Բարսեղյանին մեղավոր էր ճանաչել եւ դատապարտել 7 տարվա ազատազրկման։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր