Հոկտեմբերի 6-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը խորհրդակցություն անցկացրեց ՃՈ հաշվառման քննական ստորաբաժանումների ղեկավար կազմի հետ: Ոստիկանության պետը նշեց, որ քաղաքացիներից շատերն այսօր դրական են գնահատում ոստիկանության ծառայությունը, և պետք է արվի ամեն ինչ` ճանապարհային ոստիկանի հեղինակությունը հետևողականորեն բարձրացնելու ուղղությամբ:
Վալերիյ Օսիպյանը խոսեց ծառայության մեջ տեղ գտած թերությունների մասին: Նա նշեց, որ հաճախ քաղաքացիները դժգոհում են հաշվառման քննական ստորաբաժանումների աշխատանքից` մասնավորապես, որ հերթեր են գոյանում, որոնց վերացման համար անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել: