00:00:00

Երևանում 27-ամյա երիտասարդը դանակահարել է Կոնգոյի Հանրապետության 40-ամյա քաղաքացուն. պատճառը «նեգր» արտահայտությունն է եղել

17:30, 06 հոկտեմբեր 2018 Իրավական

Երեկ՝ հոկտեմբերի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ թիվ 07 խումբը ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել է, որ «կրծքավանդակի ձախ կեսի թափանցող վնասվածք» ախտորոշմամբ իրենք Հանրապետության հրապարակից «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխել մի քաղաքացու, գրում է shamshyan.com -ը։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոնգոյի Հանրապետության քաղաքացի՝Երևանի Արգիշտի փողոցում ժամանակավորապես բնակվող, 40-ամյա Բուենսի Տոնտոնին է։ Մինչ բժիշկները վիրավորին բուժօգնություն կցուցաբերեին, Կենտրոնականի ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 02;30-ի սահմաններում Հանրապետության հրապարակում Երևան քաղաքի 16-րդ թաղամաս՝ 27-ամյա Հարություն Դալլաքյանը Բ. Տոնտոնինիին «նեգր» է անվանել, ինչի հետևանքով առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ Հ. Դալլաքյանը իր մոտ եղած դանակով հարվածել է Բ. Տոնտոնինիին։ Կարճ ժամանակ անց ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Նալբանդյան փողոցում հայտնաբերել են Հ. Դալլաքյանին և բերման ենթարկել ոստիկանությանԿենտրոնական բաժին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակը, Հ. Դալլաքյանը ձերբակալվել է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր