00:00:00

«Վստրեչի ապերին» ազատ արձակեցին գրավի դիմաց

13:02, 06 հոկտեմբեր 2018 Իրավական

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հոկտեմբերի 5-ի երեկոյան 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակել նախօրեին Միացյալ Արաբական էմիրություններից Հայաստան էքստրադիցիայի ենթարկված Արամ Վարդանյանին՝ քրեական հեղինակություն «Վստրեչի Ապերին»: Վարդանյանը տակավին երեկ էր արտահանձնվել Հայաստան, իսկ այսօր արդեն նրան ազատ արձակեցին գրավով։ Հիշեցնենք, որ հունիսի 4-ին, մի քաղաքացի հաղորդում էր տվել, թե անցած տարի Նորագավիթ թաղամասում մի սուպերմարկետի մոտից «Վստրեչի ապեր» մականվամբ Արամ Վարդանյանը և մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ, բռնություն գործադրելով առևանգել են իրեն, տեղափոխել Վարդանյանին պատկանող Արցախի փողոցի մի շինություն, տևական ժամանակ իր կամքին հակառակ պահել այնտեղ, ծեծի ենթարկել ու մարմնական վնասվածքներ պատճառել: Հուլիսի 30-ին Միացյալ Արաբական էմիրությունների Ինտերպոլից տեղեկատվություն էր ստացվել, որ նույն օրը Դուբայի օդանավակայանում Արամ Վարդանյանը հայտնաբերվել և ձերբակալվել էր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր