00:00:00

Արդարադատության նախարարը ներկայացրել է անազատության մեջ պահվող անձանց առողջության պահպանման ուղղությամբ իրականացված աշխատանքները

01:09, 06 հոկտեմբեր 2018 Իրավական

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ներկայացրել է անազատության մեջ պահվող անձանց առողջության պահպանման ուղղությամբ իրականացված աշխատանքները: «Ակնառու պատկերացում կազմելու նպատակով, ներկայացնում ենք ընթացիկ տարվա 9 ամիսներին բժշկական սպասարկման գծով իրականացված աշխատանքները՝ թվային վերլուծությունների տեսքով, համեմատած՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված տվյալների հետ»,- Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է նախարար Զեյնալյանը: Ըստ նխարարի ներկայացրած տեղեկությունների, 2018թ հունվարից մինչև սեպտեմբերի 30-ը, հետազոտման և բուժման նպատակով Հայաստանի առողջապահական բուժհաստատություններ տեղափոխված կալանավորված անձանց և դատապարտյալների թվաքանակը (1380) շուրջ 200-ով ավելի է 2017թ նույն ժամանակահատվածում տեղափոխվածների թվաքանակից (1191), և դա այն դեպքում, երբ 2018թ հունվարից սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում Քրեակատարողական հիմնարկներներում պահվող անձանց թվաքանակը գրեթե 900-ով պակաս է 2017թ-ի նույն ժամանակահատվածում պահված անձանց թվաքանակին: «Ուշադրության է արժանի նաև այն, որ 900-ով պակաս քանակակազմի պայմաններում, 2018թ 9 ամիսների ընթացքում պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնություն ստացածների թիվը (504) կրկին գերազանցում է 2017թ նույն ժամանակահատվածում բուժում ստացածների թվաքանակը (443)»,-եզրափակել է Արտակ Զեյնալյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր