00:00:00

Ոստիկանության պետը հանդիպեց մոտոցիկլիստների հետ (տեսանյութ)

02:16, 05 հոկտեմբեր 2018 Իրավական

Հոկտեմբերի 3-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը Ֆրանսիայի հրապարակում հանդիպեց մոտոցիկլիստների հետ: Ոստիկանության պետը նշեց, որ ստացվում են բազմաթիվ ահազանգեր ու բողոքներ երեկոյան և գիշերային ժամերին մոտոցիկլետներով աղմուկով երթևեկելու, նաև մրցավազքեր կազմակերպելու, խախտումներով վարելու հետ կապված: Վալերիյ Օսիպյանը հորդորեց պահպանել երթևեկության կանոնները, և առանց համարանիշի մոտոցիկլետ չվարել: Մոտոցիկլետների սիրահարներին զգուշացվեց, որ օրենքը շրջանցողները կենթարկվեն վարչական պատասխանատվության: Մոտոցիկլիստներն էլ իրենց հերթին բարձրացրին որոշ խնդիրներ երթևեկության անվտանգության վերաբերյալ և մայրաքաղաքում երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորող, միտումնավոր խախտումներ կատարող ու համակեցության կանոնները ոտնահարող երթևեկության մասնակիցների մասին: Ներկա գրեթե բոլոր մոտոցիկլիստները համակարծիք էին, որ անթույլատրելի է գերհզոր բարձր ձայնով երթևեկել Երևանում գիշերային ժամերին: Նրանք նաև պատրաստակամություն հայտնեցին աջակցել ճանապարհային ոստիկաններին նման վարողների հայտնաբերելու գործում: Հանդիպման վերջում ի նշան ձեռք բերված համաձայնության՝ ճանապարհային ոստիկանության ուղեկցող հատուկ վաշտի ծառայողների հետ մոտոցիկլիստները շրջեցին մայրաքաղաքում, ինչի ընթացքում նրանց մասնագիտական պարզաբանումներ արվեցին համակեցության, ճանապարհային երթևեկության և անվտանգության կանոնները չխախտելով երթևեկելու վերաբերյալ: https://www.youtube.com/watch?v=qyTeG0OUh_0    

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր