00:00:00

Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը յուրացման դեպք է բացահայտել

01:13, 05 հոկտեմբեր 2018 Իրավական

Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ ոստիկանության ՊՊԳՎ Արարատի պահպանության բաժնում և Արտաշատի բաժանմունքում կատարվել են ֆինանսական չարաշահումներ և յուրացումներ։ Այս կապակցությամբ կատարվող ծառայողական քննության ընթացքում ոստիկանության ներքին աուդիտի վարչության իրականացրած ֆինանսական ստուգմամբ պարզվել է, որ Արարատի պահպանության բաժնի 41 աշխատակիցների, առանց իրավական հիմքի, վճարվել է 2.760.000 դրամից ավելի դրամական oգնություն։ Ինչպես տեղեկացրին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, պարզվել է նաև, որ Արտաշատի պահպանության բաժանմունքի նախկին հաշվապահը ստորաբաժանման 6 աշխատակցի և աշխատակից չհանդիսացող 2 անձի 18.047.037 դրամ ավելի է վճարել։ Պատճառված վնասը կազմել է ընդհանուր 20.809.517 դրամ։ Ծառայողական քննությամբ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել յուրացման միջոցով գումարներ հափշտակելու և պաշտոնատար անձանց արարքներում առերևույթ հանցագործության հատկանիշների առկայության վերաբերյալ, ուստի ծառայողական քննության նյութերը ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ուղարկվել են հատուկ քննչական ծառայություն՝ կատարվածին քրեաիրավական գնահատական տալու համար։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: https://www.youtube.com/watch?v=QgljQPPPeIg

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր