00:00:00

Ռուզաննա Հակոբյանը նշանակվեց Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ

01:01, 05 հոկտեմբեր 2018 Իրավական

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Ռուզաննա Հակոբյանին վեց տարի ժամկետով Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ նշանակելու  մասին։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 4-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 27-ի ԲԴԽ-40-Ո-108 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Ռուզաննա Հակոբյանին նշանակել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ՝ վեց տարի ժամկետով»,–ասվում է հրամանագրում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր