00:00:00

Այս գործընթացը ժամանակ է պահանջում. Օսիպյանը՝ Նարեկ Սարգսյանին հայտնաբերելու մասին

17:53, 04 հոկտեմբեր 2018 Իրավական

ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդին, որը շուրջ 3 ամիս է՝ գտնվում է հետախուզման մեջ, դեռեւս չի հայտնաբերվել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4–ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ Հարցին՝ արդյոք Նարեկ Սարգսյանն արդեն հայտնվել է իրավապահների տեսադաշտում, Օսիպյանը պատասխանեց. «Այս գործընթացը ժամանակ է պահանջում, երբ որ կլինի, կտեղեկացնենք։ Երբ որ որեւէ տեղեկություններ լինեն, անպայման բոլորը կիմանան դրա մասին»։ Նշենք, որ դեռեւս օգոստոսի 21–ին Վալերի Օսիպյանը լրագրողներին հայտնել էր, որ Նարեկ Սարգսյանը «ոնց որ շուտով կհայտնվի իրենց տեսադաշտում»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր